25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են. Արման Ավետիսյանը ահազանգում է

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը, հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը, որմնանկարներ վերականգնող մասնագիտացված խմբի անդամներ Արեգ Պետրոսյանը և Վահագ Ջիվանյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ահազանգեցին, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են: 

Նրանք նշեցին, որ պետական աջակցությունը բացակայում է, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը խնդրով դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարին, բայց մինչ օրս հարցը մնացել է անարձագանք:

Արման Ավետիսյանը նախ նշեց, որ հիմնադրամը ստեղծվել է, որ փրկեն ծանրագույն աստիճանի հասած որմնանկարները, որոնք ոչնչացման եզրին են գտնվում և նշեց, որ բոլոր շինությունները, որտեղ գտնվում են որմնանկարները, մասնակի կամ խիստ վնասված են: 

«Ֆինանսավորում չկա, ուշադրությունից դուրս են գտնվում այդ հարցերը»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները 12-ն են, և նրանցից 2-ը՝ «Արմենիա», և «Գիշեր» որմնանկարները վերականգնման կարիք ունեն: ««Արմենիա» որմնանկարը շատ լուրջ վտանգված է, շենքը խոնավ է, անհրաժեշտություն կա շտապ վերանորոգել: «Գիշեր» որմնանկարի 70 տոկոսը պահպանված է, անհրաժեշտ է անմիջապես կոնսերվացնել և հանել Գյումրիից, քանի որ շենքը փլուզված վիճակում է: Մոտավոր հաշվարկներով՝ «Գիշեր» որմնանկարի վերականգնումը կարժենա 18-20 հազար դոլար, իսկ «Արմենիա» որմնանկարի ուսումնասիրության հարց կա, և ավելի քիչ գումար է պետք»,-ասաց նա և նշեց, որ մեկ ամիս առաջ ընդունելության համար դիմել են Մշակույթի նախարարություն, սակայն արձագանք չկա:

Նա առաջարկեց Գյումրիում բացել մոնումենտալ արվեստի թանգարան և բոլոր որմնանկարներն այնտեղ տեղադրել, ինչը նաև տուրիստական մեծ հոսք կապահովի:

Արեգ Պետրոսյանն ասաց, որ մենք ունենք մասնագետներ, որոնք կարող են վերականգնել որմնանկարները:

«Հայ-իտալական այնպիսի խումբ է ձևավորվել, որը մրցունակ է և կարող է այնպիսի աշխատանքներ կատարել, որոնք աննախադեպ են և իրենցից մեծ արժեք ունեն»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ