17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ՀԱԿ` սկսվել է. ի՞նչ է կատարվում “կանյաչնիում” /վիդեո/

Այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  “կանյաչնիում”  մեկնարկել է նրա եւ ՀԱԿ ներկայացուցիչների հանդիպումը: Չնայած նախատեսված ժամից շուտ լրագրողները շրջասպատել էին “կանյաչնիի” շենքը, բաժանվել տարբեր խմբերի` բոլոր մուտքերի մոտ հերթապահելու համար, սակայն այդպես էլ չնկատեցինք, թե երբ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մտան ներս:

“Կանյաչնիի” մուտքի թույլտվություն ԶԼՄ-ներից ստացան “Կենտրոն” հեռուստաընկերության լրագրողներն ու “ՀԱԿ”-ին պատկանող “ILur” լրատվական կայքի լրագրողը:

“Ախպեր, մի նեղացեք: Մեզ ասել էին` Հակոբ անունով մեկը գալու է, կթողնեք` ներս մտնի, ինչ իմանամ` ժուռնալիստ ա, պատգամավոր ա”,- լրագրողներին ասաց դռան մոտ հերթապահություն իրականացնող թիկնապահներից մեկը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ