10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԺ-ում հիշեցին սուրոդների ցեղախմբին. անուններ տալով հերոսանում են

”Գովազդի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի քննարկմանը հհիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ մինչ այդ հնչած բոլոր մտահոգություններին և հայտարարեց, որ անհարաժեշտ է արձանագրել, որ օրենսդրական նախաձեռնության ներկայացմամբ գովազդային քաղաքականության փիլիսոփայության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենում, միայն սահմանափակումներ են լինում։

 Նա հարցրեց, թե ինչչու կարևորի մասին չի խոսվում, որ նախաձեռնությամբ գովազդային շուկայում հատուկ նախապատվություն տրվում է բացառապես տեղական արտադրության կոնյակին։ ”Չէ որ այստեղ շատ է խոսվում տեղական արտադրության շահերի պաշտպանության մասին: Պետք չի էլի, ամեն մի փոքր առիթի դեպքում վերցնել մեկ կոնկրետ օրինակ և ասել, որպես առաջատար երկների փորձ և դա ներկայացնել”:

Նա անդրադարձավ այն փաստարկին, թե այս նախագիծը հետապնդում է որոշակի հեռուստաընկերությունների շահեր և նշեց, որ դա իրկանությանն ընդհանրապես չի համապատասխանում։

 Սամվել Ֆարմանյանը դիմելով հիմնական ընդդիմախոս ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ նշեց, որ ինքն ուրախ կլինի ասել, որ հանդիպել է նաև Երկիր Մեդիա հեռուստաընկերության տնօրինության հետ և խոսել այդ թեմայով. ՛՛Իրենք ևս համակարծիք են, որ այն կտա լրացուցիչ հնարավորություն, ինպես նաև մյուս հեռուստանըներություններիին, որպեսզի ֆինանսական խնդիրները լուծվեն՛՛։

 Տեղական արտադորղների դիքերի թուլացման հետ պատճառաբանությունը նա ևս անհեթեթութուն որակեց. ՛՛Նման պնդում ունեցողները կարող են ներկայացնել որևէ կարծիք, ում հետ խոսվել է և այդ մտահոգությունը ներկայացվել է։ Իմ տեղեկություները ճիշտ հակառակն է, ընձեռնվում է հավասար հնարավորություն՛՛,-նշեց նա։

Ինչ վերաբերվում է բովադակային առաջարկություններից մեկին,որ հեղինակային խումբը առաջիկայում քննարկի թույլատրելի ժամանակահատվածը և ներկայացնի իր մոտեցումները, նա ընդունելի համարեց։ Նա կրկին դիմելով Աղվան Վարդանյանին՝ նշեց, որ չի կարծում, որ այս փորձառությունը կամ վաստակը պետք է ինքնանույնականացվի դիմացինին վիրավորելու կամ ոչ պարկեշտ արտահայտություններ անելու համար։ Նա ի դեպ, համառոտ մի պատմություն էլ վկայակոչեց։ ՛՛Սուրոդների ցեղախմբի մոտ մի ավանդույթ կա, քանի որ այնտեղ մթնոլորտային շեղումները շատ քիչ են, առաջնորդը հենց հորդ անձրև է գալիս, բոլորին դնում է մի կողմ, ինքը հերոսաբար գլուխը սափրոտում է և գնում է պայքարելու, մնում է այնտեղ, հետո վերադառնում է՝ ասում, ես հերոսաբար հաղթեցի, և իմ պատճառով անձրևը դադարեց։ Կարծում եմ ԱԺ ամբիոնն այդ տեղը չի, որտեղ անուններ տալով փորձեն հերոսանալ՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ