03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ. Եվս մեկ պաշտոնաթողություն

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, 《Աշտարակ կաթի》և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք…

Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»,-գրել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ