23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը հաղթեց Հունգարիային

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականի տղաները ուժերը չափեցին  Հունգարիայի հավաքականի հետ:

Մեր հավաքականի կազմում հաղթական միավորը բերեց Սերգեյ Մովսիսյանը, մեր մյուս երեք մասնակիցները՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը իրենց ելույթներն ավարտեցին ոչ-ոքի:

Զուգահեռաբար ընթացող կենտրոնական հանդիպումներն ավարտվեցին հետեւյալ հաշիվներով. Ուկրաինա-Չինաստան՝ 3:1, Ռուսաստան-Գերմանիա՝ 3:1:

Այս տուրից առաջ Հայաստանը Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականների հետ ուներ 17 միավոր: Լրացուցիչ միավորներով մեր հավաքականը երկրորդ տեղում էր, իսկ առաջատարը Չինաստանն էր:

Այս խաղի արդյունքում Ռուսաստանի եւ Հայաստանի ընդհանուր միավորները կրկին հավասար էին՝ 19, եւ միայն լրացուցիչ միավորներով մեր հավաքականը նվաճեց վերջնական հաղթանակ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ