14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երևանի ավագանու նիստը չկայացավ

Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստին ներկա էր ավագանու 5 անդամ` «Երկիր Ծիրանի» խմբակցության երեք անդամը, անկախ ավագանի Հայկ Պետրոսյանը և նիստը վարող Կամո Արեյանը։

Վերջինս հայտարարեց, որ քվորում չկա, այդ իսկ պատճառով ավագանու նիստն ընդմիջվում է 30 րոպեով։

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը 30 րոպե առաջ հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո հայտարարեց, որ եթե ավագանու նիստին քվորում չի ապահովվում՝ հայտարարվում է ընդմիջում, իսկ եթե ընդմիջումից հետո էլ ավագանու անդամների թիվը բավարար չի լինում՝ նիստը համարվում է չկայացած։

«Այս պահի դրությամբ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»,- հայտարարեց Կամո Արեյանը։

Հիշեցնենք, որ ավագանու այսօրվա նիստին կայանալու էր քաղաքապետի արտահերթ ընտրություն, որի միակ թեկնածուն «ԵԾ» խմբակցության ղեկավար Զարուհին Փոստանջյանն է։

«Ելք» եւ «ՀՀԿ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու նիստին եւ թեկնածու չեն առաջադրելու։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ