16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք մեր դեմքը փրկելու խնդիր երբեք չենք ունեցել. ինչո՞ւ ՕԵԿ-ը ԲՀԿ-ի հետ հանդիպման գնաց

ՕԵԿ-ը մշտապես կողմնակից է եղել մեծամասնական ընտրակարգի հնարավորինս նվազմանը եւ առավելագույնս համամասնական ընտրակարգ ունենալուն: Այս մասին այսօր “Հենրան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսքով, նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ը պատրաստ է հարցը քննարկել, ինչը կարող է լինել փուլային, մի քանի տարիների ընթացքում: Սա, ըստ Շահգելդյանի, նաեւ նպատավոր կլինի կուսակցությունների կայացման առումով:

Ինչ վերաբերվում է խորհրդարանական կառավարման ձեւին, այն ՕԵԿ-ն աննպատակահարմար է համարում, նախ եւ առաջ անվտանգության տեսանկյունից եւ հաշվի առնելով ԼՂ խնդիրը, ՀՀ արտաքին մարտահրավերները, ՕԵԿ-ը կենտրոնացված կառավարման կողմնակից է:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն արձագանքել էր վերը նշված խնդիրների շուրջ ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական քննարկումների , հանդիպել ԲՀԿ ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Օսկանյանի հետ եւ հայտարարությամբ հրապարակել իր դիրքորոշումը:

Հարցին, թե սեփական դիրքորոշումը նկատի ունենալով , այդուհանդերձ ինչու ՕԵԿ-ը հանդիպեց ԲՀԿ-ի հետ, Մհեր Շահգելդյանն ասաց, որ նման ֆորմատով քննարկումները միջկուսակցական շփման մեխանիզմ: ”Մենք գտնում ենք, որ այս կամ այն քաղաքկաան ուժի կողմից առաջարկվող քաղաքական կոնսուլտացիաները քաղաքական ուժիերի հետ քաղաքակիրթ շփման մեխանիզմ են: Մեզ դիմել է նաեւ ՀՅԴ-նբ եւ մենք դրական ենք գնահատել, այսինքն, հանդիպումը տեղի է ունենալու, ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին, դա իրենց խնդիրն է”:

Դիտարկմանը, թե արդյոք սրանով ՕԵԿ-ը չէր ուզում ցույց տալ, որ ՀՀԿ-ից անկախ, ինքնուրույն ուժ է եւ հանրության աչքին փրկել իր դեմքը, ՕԵԿ փոխնախագահը պատասխանեց.” Ցուցադրական բան ՕԵԿ-ը երբեք չի արել, չի անում եւ չի անելու: Մենք մեր դեմքը փրկելու խնդիր երբեք չենք ունեցել”:

Հարցին, ԲՀԿ հետ կոնսուլտացիաների շրջանակներում այլ կուսակցությունների հետ քննարկումների արդյունքներին անդրադարձ եղել է, թե ոչ, Շահգելդյանն ասաց, որ այդ հարցն իրենց չի հետաքրքրել: Իսկ թե ինչու ԲՀԿ-ն ամիսներ առաջ այլ դիրքորոշում ուներ եւ ինչու է իրեն համարում այլընտաշրանքային ուժ , Շահգելդյանը չպատասխանեց` նշելով, որ այդ հարցերը պետք է իրենց ուղղել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ