25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ կառավարությունը պարզաբանում է

ՀՀ կառավարությունը պարզաբանում է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած այցի ծախսերի վերաբերյալ։

«Հայտնում ենք, որ Analitik.am-ի կողմից հրապարակված «Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա» նյութում տեղ է գտել թվային վրիպակ՝ կապված այցի ֆինանսական ծախսերի ծավալի հետ։

Մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ և Կանադա կատարած հունիսի 26-ից հուլիսի 2-ը տևած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պետբյուջեից վճարված ֆինանսական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 4.857.000 ՀՀ դրամ, այլ ոչ՝ 7․464․597 ՀՀ դրամ, ինչպես նշված է եղել Analitik.am-ի հարցմանն ի պատասխան տրված պարզաբանման մեջ»,-նշված է պարզաբանման մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ