ԱԱԾ-ն հերքում է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայակիցները որևէ տեղեկություն չեն տրամադրել Արցախի Հանրապետության պատգամավոր Հայկ Խանումյանին: Այս մասին հատնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից` անդրադառնալով Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ ԱԱԾ ընկերների օգնությամբ պարզել եմ, որ Հայկ Ահարոնյան անունով գրանցված կեղծ էջը ԱՀ ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի թոռան երևանյան հեռախոսահամարով է գրանցված, իսկ գրառումները կատարվում են Ստեփանակերտից:
«ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում անհարկի չշահարկել կառույցի անունը: ԱԱԾ-ն ընդհանրապես այս խնդրով չի զբաղվել»,-շեշտել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նշենք, որ Հայկ Ահարոնյան անունով ներկայացած օգտատերը վիրավորական գրառումներ, ծաղրանկարներ է տեղադրում Արցախի նախագահի հրաժարականը պահանջողների վերաբերյալ, գրառումների մեջ կան նաև սպառնալիքներ:
Արցախի Հանրապետության պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կասկած չունի, որ գրառումներն անձամբ ԱՀ պատգամավոր Ժաննա Գալստյանն է կատարում