Արտակարգ դեպք Երևանում
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դանիել Վարուժան փողոցի տներից մեկի բնակիչ, 13-ամյա Սմբատ Փ.-ն է, ում, ըստ նախնական տեղեկությունների՝ իրենց տան լոգարանում էլեկտրահարված, անգիտակից վիճակում հայտնաբերել է 21-ամյա քույրը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում»,-գրում է Shamshyan.com-ը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: