25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունն ունի Հայ Ազգային Կոնգրես աջակցությունը. ՀԱԿ-ի հայտարարաություը

Կոռուպցիայի եւ իշխանության չարաշահումների դեմ Կառավարության պայքարը թեեւ դեռ գտնվում է սկզբնական փուլում, այն արդեն լուրջ փոփոխություններ է առաջացրել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտում, հույս արթնացրել մեր հանրության մեջ, որ թալանի եւ կեղեքման համակարգը վերջնականապես կկազմաքանդվի։ Կոռուպցիոն բացահայտումների, մարտի 1-ի ոճրագործության քննության եւ ավազակապետության կազմաքանդման  գործում կառավարությունն ունի Կոնգրեսի աջակցությունը։

Միեւնույն ժամանակ, տնտեսության կառավարման բնագավառում կառավարության կողմից արվում են որոշ քայլեր, որոնք բացասական ազդեցություն կունենան բիզնեսի վրա։ Լինելով ազատական արժեքների կրող, ազատ տնտեսական նախաձեռնությանն աջակցելու եւ «պրո-բիզնես» դիրքերից հանդես եկող քաղաքական ուժ, Հայ Ազգային Կոնգրեսը կառավարության ուշադրությունն է հրավիրում այդ քայլերի հետևանքների վրա եւ ակնկալում շտկումներ, որոնք կապահովեն ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի զարգացման համար։

Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է հանրային սննդի օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ բնագավառը արդեն երկար ժամանակ գտնվում է թռիչքաձեւ զարգացման մեջ, ապահովելով ռեստորանների, սրճարանների, բարերի, արագ սննդի փոքր կետերի քանակի, բազմազանության, սննդի և սպասարկման որակի աճ եւ լրջորեն խթանում է երիտասարդության զբաղվածության խնդրի լուծումը։ Նման վիճակը մեծապես կապված էր արտոնագրային հարկի կիրառման հետ։ Արտոնագրային հարկն իր պարզությամբ, կանխատեսելիությամբ նպաստում էր գործող օբյեկտների ընթացիկ աշխատանքին, ինչպես նաև նոր մասնակիցների մուտքին շուկա: Այն հնարավորություն էր տալիս սեփականատերերին և կառավարիչներին կենտրոնանալ բուն բիզնես պրոցեսների և հերթական պրոյեկտների վրա, իսկ հարկային ռիսկերի կանխատեսելիությունն այս ոլորտը դարձրել էր ներդրումների համար չափազանց գրավիչ:

Սույն թվականի հուլիսի 1-֊ից հանրային սննդի օբյեկտները Հարկային Օրենսգրքի փոփոխությունների արդյունքում անցան շրջանառության հարկի։ Բնագավառի մասնակիցների հետ Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի  խորհրդակցությունների արդյունքում կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ այդ օբյեկտների վրա էֆեկտիվ հարկային բեռը արդեն ավելացել է միջին հաշվով 2.5 անգամ, իսկ 2019թ. հունվարի 1-ից և հատկապես 2020թ. հունվարի 1-ից հետո` դրույքաչափը բարձրացնելու արդյունքում, հարկային բեռը կավելանա 4-5 անգամ: Արդյունքում թե տեղի կունենա գների աճ, որն իր հերթին սպառման կրճատման ռիսկ է պարունակում՝ այդ թվում գերակա ճանաչված տուրիզմի ոլորտում, և թե շահույթի էական կրճատումը կնվազեցնի ներդրումների ծավալը:

Հարկ ենք համարում նշել, որ հարկման համակարգի նման արմատական փոփոխությունն արվել է բավական հապճեպ, առանց ոլորտի ներկայացուցիչների հետ լայն քննարկման: Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի կանխատեսելի հարկային քաղաքականություն, որը ենթադրում է հարկման դրույքաչափերի մեղմ և աստիճանական փոփոխություն:

 Քանի որ սույն օրենսդրական փոփոխությունը ծրագրվել է նախորդ կառավարության կողմից, իսկ նոր կառավարությունն ըստ էության դեռևս խորամուխ չի եղել խնդրի մեջ, որպես ժամանակավոր և մասնակի լուծում, առաջարկում ենք, որ կառավարությունը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ՝  վերականգնելով հանրային սննդի ձեռնարկությունների մասով մինչև 2018թ. հուլիսի 1-ը գործող հարկային ռեժիմը, ներկայումս գործող 6 տոկոս դրույքաչափը կիրառել  2019 թ. հունվարի 1-ից, հանել Հարկային Օրենսգրքով նախատեսված շրջանառության հարկի շարունակական բարձրացումը 2019 և 2020 թվականների համար: Հետագա մեկ-երկու տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի իրականացնել ոլորտի ձեռնարկությունների ընթացիկ աշխատանքների, ոլորտում ներդրումների, հարկային մուտքերի մշտադիտարկում, և այս ամենի վերլուծության արդյունքում կշռադատված որոշում ընդունել հանրային սննդի ոլորտի հարկման ռեժիմի և դրույքաչափերի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ