Գնդապետին չեն կարող կոտրել. հանրահավաք
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/download_(1)_1394463724.jpg)
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց Անկախության տոնից ընդամենը մեկ օր առաջ: Ազատամարտիկը մեղադրվեց խարդախության մեջ և զրկվեց ազատությունից:
Ձգձգվող դատական գործընթացները չեն գոհացնում Վոլոդյայի ընկերներին: Ազատամարտիկների և քաղաքացիների մի ստվար զանգված նրան քաղբանտարկյալ է համարում:
“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախումբը վաղը՝ մարտի 11-ին ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք և երթ:
Նախաձեռնության անդամ, հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.
”Քանի որ մենք տեղեկացանք, որ ավարտվել է նախաքննությունը , որը սխալ ու բացասական ավարտ ունեցավ , այսինքն` ոչ մի քննչական ճիշտ գործողություն չկատարվեց, ոչ մի առերեսումներ, ոչ մի փաստաթղթի ծանոթ չենք՝ ոչ նախաձեռնության անդամները և ոչ էլ Ավետիսյանի փաստաբանը: Մենք համոզված ենք, որ այս ամենը շինծու էր և քաղաքական դրդապատճառներ ուներ: Վոլոդյաին ուզում են կոտրել, բայց նա ազնիվ է ու անկոտրում: Չենք պատրաստվում մենակ թողնել գնդապետին”:
Գագիկ Սարուխանյանը հավատում է արդարությանը: