25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական ամբիցիաների՞, թե՞ կայունության խնդիր

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի 1 վերացնել ԱԺ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակի սահմանափակումը: Այսօր խորհրդարանում ԸՕ փոփոխությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստին առաջարկը ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ սա անկայունության կհանգեցնի: Ըստ նրա, փոքր ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, 5%, կամ 4%, տոկոս ստանալով կմիավորվեն մեծամասնություն կազմող ուժի դեմ եւ  կոալիցիոն իշխանություն կձևավորեն:

«Բայց ինչքանո՞վ նրանց ձևավորված իշխանությունը կլինի կայուն, նման քայլով անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»,-նշեց դավիթ Հարությունյանն ու հավելեց. «Հանուն իշխանության կարող են այնպիսի քաղաքական ուժեր միավորվել, որ ժողովուրդն այդ մասին իմանար, նրանց ձայն չէր տա»:

Արփինե  Հովհաննիսյանն էլ Իտալիայի փորձը հիշեցրեց, ասաց, որ  կառավարությունը, բացի սեփական հակասությունները լուծելու խնդրից առավել կարեւոր խնդիրներ ունի: «Որքանով է արդյունավետ, երբ տարին մեկ կառավարություն է փոխվում, պետք է հարցը դնել նժարի վրա, հասկանալ՝ ինչ խնդիր ենք լուծում՝  քաղաքական ուժերի ամբիցիաների, թե՞  կայունության»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ