Դատավորների թվի ավելացումը եռակի անգամ կավելացնի բյուջջեյից գանձվող ծախսերը
Փաստաբանի խոսքով՝ այսօր հաշտարարի ինստիտուտի կայացման հարցը կարևոր է այնքանով, որ գործող օրենքով հաշտարար կարող է լինել յուրաքանչյուր անձ՝ ով ունի բարձրագույն կրթություն. «Այսինքն՝ կոնսերվատորիա կամ պոլիտեխնիկ ավարտած անձ, ով չունի փաստաբանական փորձ կամ կրթություն, հանդես է գալիս որպես հաշտարար, դա սխալ է»,-նշեց նա:
Ըստ փաստաբանի՝ այս ինստիտուտի կայացման արդյունքում դատավորները կբեռնաթափվեն, և այլևս դատավորների թվի եռակի ավելացման կարիք չի լինի: Ռուզաննա Տեր-Վարդանյանն ըդգծեց նաև, որ դատավորների թվի ավելացումը եռակի անգամ կավելացնի բյուջջեյից գանձվող ծախսերը, քանի որ պետք կգան նաև շենքեր, ամեն դատավորին սպասարկող երեք հոգուց բաղկացած աշխատակազմ, թանկարժեք տեխնիկա, աշխատավարձեր, իսկ այսօր Հայաստանում դատավորների միջին աշխատավարձը կազմում է 420.000 – 1 200 հազար դրամ: