Նվիրեց բարերարը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/ator_1394454859.jpg)
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի, մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաեւ բարերարների աջակցությամբ։
“Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաեւ սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք ունի։ Քաղաքապետարանի ծրագրին, մասնավորապես մանկապարտեզների համար, օժանդակ աջակցություն է նաեւ բարերարների մասնակցությունը այս գործին, ինչպիսին է, օրինակ, իրանահայ գործարար, բարերար Լեւոն Ահարոնյանի նախաձեռնությունը”,- նշել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Նշենք, որ իրանահայ բարերարի աջակցությամբ Երեւանի համար 139 եւ 106 մանկապարտեզները համալրվել են 60 մահճակալներով։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն