19 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Անտեղի շահարկումներ են, Հայաստանը ցավակցել է Ուկրաինային. Է. Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հանրային Ռադիոյի զրույցում անդրադառնալով լուրերին, թե Ուկրաինայի դեսպանությունում բացված սգո մատյանում Հայաստանը որևէ գրառում չի կատարել, ասել է, որ դրանք անտեղի շահարկումներ են, քանի որ ՀՀ ԱԳՆ խոսնակի միջոցով Հայաստանը հայտնել է իր ցավակցությունը Ուկրաինային:

“Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ն` հաջորդ օրը, սգո մատյանի բացման հաջորդ օրը։

Նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը, և դեսպանն ըմբռնումով է մոտեցել՝ այդ հայտագիրը իրոք ուշացումով է ստացվել:

Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, մեր մոտեցումներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ապա, ապա Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով, Հանրապետության Նախագահն է խոսել դրա մասին: 

Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը»,– ասել է Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ