19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կառավարությունն արտահերթով երթևեկության խախտումների տուգանքների ներման նախագիծ է բերել ԱԺ

Արտահերթի օրակարգում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքների ներման հարցն է: Կառավարությունն առաջարկում է համաներում կիրառել՝ չվճարված վարչական իրավախախտումների համար:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, նախատեսում են համաներում կիրառել մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված տուգանքը վճարելու պարտականության վրա:

«Համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամ: Վարչական պատասխանատվությունից կազատվի 150 հազար անձ»,-նշեց հարցը ներկայացնող Արտակ Զեյնալյանը:

Ըստ նախագծի, համաներումը չի կիրառվի առանց թույլտվության մեքենայի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշաններ կամ ձայնային ազդանշաններ տեղադրելու, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով, ինչպես նաեւ հարբած վիճակում մեքենա վարելու, ոստիկանի ազդանշանին չենթարկվելու, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելու եւ այլ դեպքերում:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ համաներումը կբարելավի քաղաքացիների սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ