Արդյոք համաներմամբ չի՞ խախտվում նրանց իրավունքը, ովքեր համաներման չեն ենթարկվում
Որքանո՞վ է արդար ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ ստացած անձանց նկատմամբ համաներում կիրառել, երբ մի շարք այլ մարդիկ վճարել են այդ նույն տուգանքները: ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
«Կա արդարության մասին պատկերացում: Որքանո՞վ է արդար, որ մարդկանց մի մասը տուգանքները վճարել են, օրինապաշտ են եղել, շատ անգամ վճարել են ոչ արդար տուգանքների համար, իսկ այն մասը, որը տուգանքները չի վճարել, հիմա ազատվում է դրանք վճարելուց: Որքանո՞վ է սա արդարացի»,- դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրեց պատգամավորը:
Նախարարը պատասխանեց, որ հարցը հավերժական է: Նա նշեց, որ հարցին պատասխան պետք է տրվեր այն ժամանակ, երբ ընդունվում էր Սահմանադրությունը, որով սահմանվում է համաներման իրավունքը:
«Արդյոք համաներմամբ չի՞ խախտվում նրանց իրավունքը, ովքեր համաներման չեն ենթարկվում: Սա հավերժ հարց է»,- նշեց արդարադատության նախարարը:
Բաբուխանյանը առաջարկեց գոնե զեղչել մի քանի տոկոսով: