19 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչպես օգտվել ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ առողջապահական ակցիայից

Երևանի քաղաքապետարանի ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ առողջապահական ամենամյա ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է երկուշաբթի օրվանից։

Ակցիայից օգտվել կարող են բոլոր երևանաբնակ կանայք, ովքեր հաշվառված են Երևանի որևէ պոլիկլինիկայում և ունեն բժշկական քարտ։

՛՛Ձեզ համար, կանայք՛՛ ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից։ Ակցիայի շրջանակում կատարվում են բազմակողմանի հետազոտություններ, ինչպես նաև որոշ ուղղվածության վիրահատություններ։

Թանկարժեք և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետազոտություններից կատարվում են միայն համակարգչային տոմոգրաֆիա, կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ, դենսիտոմետրիա (կալցիումի պարունակության որոշումը ոսկորներում)։

Ակցիայով կատարվում են հատկապես գինեկոլոգիական (բացառությամբ պլաստիկ վիրահատությունների) և ակնաբուժական (ոսպնյակի փոփոխության անհրաժեշտության դեպքում քաղաքացին վճարելու է միայն ոսպնյակի գումարը) վիրահատություններ։ 

՛՛Ձեզ համար, կանայք՛՛ ակցիայից օգտվելու համար երևանցի կանայք պետք է դիմեն իրենց գրանցման ամբուլատոր համաբուժարաններ, ապա, տեղամասային բժշկի նախնական հետազոտությունից հետո, անհրաժեշտության դեպքում կուղեգրվեն հիվանդանոց։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ