08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչինչ չի կարող խոչընդոտել, որ ԲՀԿ–ն մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից մեկ օր անց արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում է ընդունել, որ բոլոր դեպքերում մասնակցելու է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  հայտարարել է, որ  ոչինչ չի կարող խոչընդոտել ԲՀԿ–ի  մասնակցությանը։

Նշենք, որ եթե Երեւանի ավագանու խմբակցությունները թեկնածու չառաջադրեն,  ուրեմն  կառավարության որոշմամբ կրճատվելու է ավագանու  գործունեությունը, ինչը նշանակում է, որ  արտահերթ ընտրությունները կարող են լինել սեպտեմբերի վերջին։ 

«Այս անգամ մենք մասնակցելու ենք, նախորդ անգամ  չմասնակցեցինք՝ ինչ–ինչ ռազմավարական հաշվարկներից ելնելով»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ հանրության համակրանքը չի մտահոգում  ԲՀԿ–ին։ Պատգամավորն ասաց՝ բարձրագույն նշաձող են իրենց առջեւ դնելու։

«Մենք ցանկացած ընտրության մասնակցում ենք մեզ համար ունենալով բարձրագույն նշաձողը։ Եթե մենք մտածենք, թե որեւէ քաղաքական ուժի հանդեպ հասկանալի կամ անհասկանալի էյֆորիա կա, ու դրանից ելնելով մենք  բոլոր  քաղաքական գործընթացները սառեցնենք, ես չեմ կարծում, որ դա սթափ տրամաբանություն է։ Երեւանի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ–ն անպայման մասնակցելու է»,–ասաց  պատգամավորը։

 Թե ով կլինի ԲՀԿ–ի քաղաքապետի թեկնածուն, Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ դեռեւս կուսակցությունը չի որոշել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը եւս քննարկվում է։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ