07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կա նոր իրավիճակ, որը ենթադրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ

Կա նոր իրավիճակ, որը ենթադրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Հիմա օրենքով երկու սահմանված ձև կա՝ երեք ամիս ավագանին նիստ չի անում և դրանից հետո ցրվում է և քաղաքապետի հրաժարականից հետո` երեք օրվա ընթացքում, արտահերթ նիստ է հրավիրվում, որը վարում է Կամո Արեյանը որպես առաջին տեղակալ, դրանից հետո 15 օրվա ընթացքում առաջադրումներ են լինում, և ընտրություններ են լինում նոր քաղաքապետի, եթե քաղաքապետի մեկ թեկնածու է լինում, ապա 27 ձայնով ընտրվում է, եթե 2 թեկնածու և ավելի է լինում, ապա պարզ մեծամասնությամբ է ընտրվում, բայց ես ենթադրում եմ, որ այդ թեկնածուները կա՛մ չեն լինի, կա՛մ չեն ընտրվի: Դրանից,  մոտավորապես, 65 օր հետո մենք կունենանք Երևան քաղաքի նոր ավագանու ընտրություններ»,- բացատրեց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ո՛չ «Ելք» դաշինքը, ո՛չ ՔՊ-ն չեն քննարկել թեկնածու ունենալու հարցը: «Երբ կքննարկենք, կտեղեկացնենք: ՔՊ թիմի յուրաքանչյուր անդամ հաջողությամբ կարող է իրականացնել այդ լիազորությունները»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք եթե լինեն նոր ընտրություններ, ինքը կառաջադրվի, Սիմոնյանը նշեց, թե իր առաջադրվելու մասին խոսելը հիմա սխալ է համարում: «Որովհետև այն ժամանակ, երբ ես դրա մասին խոսում էի, ավագանու անդամ էի և փորձում էի այդ ստեղծված իրավիճակում, բնական է, քաղաքական թիմի հետ համաձայնություն ունենալով, փորձում էի իրավիճակին լուծում տալ: Տեսաք, որ անօրինական կերպով ինձ ավագանու անդամությունից զրկեցին, իսկ հիմա դրա մասին խոսելը սխալ է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ