Ճիշտ կլինի, որ լինի ԸՕ միասնական նախագիծ. Էդմոն Մարուքյան/տեսանյութ/
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ճիշտ է համարում, որ ԸՕ մեկ միասնական նախագիծ մշակվի եւ խորհրդարան բերվի: Այս մասին Մարուքյանն ասաց ԸՕ փոփոխությունների հարցով խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում:
« Ճիշտ կլինի, որ լինի միասնական նախագիծ՝ կոնսենսուսի արդյունք, եւ խորհրդարանում հանգիստ քննարկման առարկա դառնա»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր նույն նիստի ընթացքում հասկացրեց, որ խորհրդարանական հանձնաժողովի հետ համատեղ աշխատելու մտադրություն իրենց հանձնաժողովը չունի, ինչը նշանակում է, որ հնարավոր է խորհրդարան բերվի ԸՕ երկու նախագիծ:
Մանրամասները՝ տեսանյութում: