25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը դեմ էր «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10-ի նիստում, բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ աշխատողները, ում հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքի էական պայմանները փոփոխելու առիթով աշխատանքը չշարունակելու պատճառով, իրականում օգտվեն գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատողի Օրենսգրքով սահմանված երաշխիքներից:

Օրինագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով նշեց, որ նախագծում պահպանված չեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները եւ դրա ընդունումը կարող է հանգեցնել նաեւ չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկունություն դրսեւորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց:

«Նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է որոշ դեպքերում բացասաբար անդրադառնալ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման վրա, հանգեցնել նաեւ չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկունություն դրսեւորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց»,-  ասաց Թանդիլյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ