17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անհապաղ հետ վերադարձնել վերցված և չվերադարձված առարկաներ

ՀՀ Մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով թանգարաններից վերցված և չվերադարձված առարկաներն անհապաղ վերադարձնել թանգարաններ:

Մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական և համայնքային թանգարաններից՝ պատկերասրահներ, տուն-թանգարաններ, պատմության, երկրագիտական թանգարաններ, իրավաբանական և ֆիզիակական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված և սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաև օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր և այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին:

Նախարարությունից տեղեկացնում ենք, որ չվերադարձնելու դեպքում՝ հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ