25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թեժ քննարկում ԸՕ հարցով ԱԺ հանձնաժողովում. Իոաննիսյանը «բազար» չի անի

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր խորհրդարանական 4 խմբակցություններից բաղկացած ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ մտադիր չեն ԱԺ հանձնաժողովի հետ «բազարի» մեջ մտնել:

Իոաննիսյանն ասաց, որ իրենց խնդիրն է վարչապետի հանձնարականի հիման էրա մշակել այնպիսի ԸՕ, որը կապահովի Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավար ընտրությունները:

«Մենք դեռևս բուն նախագծի մշակման փուլում չենք, միայն հայեցակարգի մշակման փուլում ենք: Մեր աշխատանքային խումբը ԸՕ-ի մասին նախագիծ պատրաստելու է և դնելու է շրջանառության մեջ, ինքնանպատակ չէ այնպիսի նախագիծ բերելը, որը միայն մեր հանձնաժողովի անդամների տեսակետը կարտահայտի: Կետ առ կետ քննարկում ենք հանրության տեսակետը, հանրային քննարկումների ժամանակ հնչեցված առավել կոնսեսուսային մոտեցումների վրա ենք հիմնվում: Այս ուղղությամբ շարժվելով՝ կբերվի ԸՕ նախագիծը»,-հայտարարեց նա:

Ըստ Իոննիսյանի, իրենց հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է եւ չի պատկերացնում քաղաքական հանձնաժողովի և մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը համատեղելը:

«Մենք այստեղ չենք գալու «բազար անելու», ուզում ենք լսենք առաջարկություններ, և դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով»,-հայտարարեց նա:

Սյս հայտարարությունը վրդովեցրեց նիստը վարող ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանին. «Ինչ է, մենք այստեղ բազա՞ր ենք անում», – ասաց Ռուստամյանը :

Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, թե գուցե բառը ճիշտ չի ընտրել, բայց այս հանձնաժողովը քաղաքական է և ամեն դեպքում քաղաքական դիրքորոշումներ են ներկայացնում՝ ի տարբերություն  մասնագիտական խմբի:

«Հասկանալի է, որ դուք ընդունում եք բոլոր հպարտ քաղաքացիների առաջարկները, բայց Վենետիկի հանձնաժողովը չի ասել Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի Վենետիկի հանձնաժողովին»,-Իոսննիսյանին դիմեց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

Իսկ ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյան նկատեց, թե տարածված մոլորություն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է կառավարի պետությունը. «Եթե դուք պնդում եք՝ մասնագիտական հանձնաժողով եք, այդ դեպքում ո՞վ է շարադրել քաղաքական պատվերը»:

Ի պատատխան Իոաննիսյանն ասաց, թե իրենք իրավաբանական վարչություն չեն, որպեսզի պատվերով աշխատեն։ Վիգեն Սարգսյանը նրան հորդորեց պետության եւ իրավունքի գրքեր կարդալ։ 


 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ