25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով ուզում է լինի, պատասխանատվություն է կրելու, այդ թվում նաև ես. Վ. Օսիպյան

«Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի Հայաստանում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր մասնակցությամբ Վարդավառի օրը տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք՝ Վարդավառի օրը Կոտայքի մարզում բակում խաղացող երեխաները ջուր են լցրել Կարեն Գասպարյանի մեքենայի վրա, ինչից հետո տեղի է ունցել վեճ, ապա տուժողների պնդմամբ, նաև ծեծկռտուք:

Հարցին՝ եթե Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել այս հարցին, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ոստիկանությունը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցում»:

Անդրադառնալով Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպին, երբ կաթողիկոսի հրաժարականը պահանջող ակտիվիստները ներխուժել էին դիվանատուն, ՀՀ ոստիականապետն ասաց, որ Ոստիկանությունն այս պահին ոչ մի գործողություն չի իրականացնում:

«Չենք պատրաստվում այս պահին որևէ բան իրականացնել, ակցիայի շրջանակներում մասնակիցներն իրենց պահում են օրենքին համապատասխան ու որևէ հարց չկա միջամտության համար»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ