12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպես ոստիկանությունը Մայր Աթոռի դիվանատան տարածքից հեռացրեց Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողներին (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 10-ի առավոտյան, ոստիկանությունը ազատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան տարածքը՝ այնտեղ գտնվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից։

Նախաձեռնության անդամները հրաժարվում էին հեռանալ,   քանի դեռ Ամենայն Հայոց կաթողիկոսը  Գարեգին Բ-ն հրաժարական չի ներկայացրել։

Ոստիկանությունը նաեւ ազատեց տարածքը վրաններից եւ ցուցարարների այլ իրերից։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք կտեղափոխվեն Մայր Աթոռ և չեն պատրաստվում հեռանալ։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Եթե այս ամենի հետեւում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, նա մեծ սխալ է գործում: կոչ եմ անում դատապարտել այս այս բռնարարքը»:

Ավելի վաղ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել էր, որ Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում են որպես հարձակում եկեղեցու վրա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ