03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աղը նույնպիսի կախվածություն է առաջացնում, ինչպես ծխախոտը և թմրանյութերը

Ամերիկացի և ավստրալացի մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ աղը նիկոտինի և թմրանյութի պես կարող է մարդուն կախվածության մեջ գցել: Հետազոտությունների ժամանակ նրանք պարզել են, որ աղը խթանում է մարդու ուղեղի բջիջներն այնպես, ինչպես դա տեղի է ունենում ծխախոտ կամ ծանր թմրանյութեր օգտագործելիս: Իսկ այդ նյութի պակասի դեպքում գործարկվում են նույնատիպ գենետիկական և նյարդաբանական մեխանիզմներ, որոնք առաջանում են նիկոտինից, հերոինից կամ կոկայինից կախվածություն առաջանալու դեպքում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

Գիտնականները կարծում են, որ կախվածությունն աղից բնազդային է, քանի որ հնուց համարվել է, որ աղը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար. «Այս հետազոտության մեջ մենք ցույց ենք տվել, որ այնպիսի դասական բնազդը, ինչպիսին է աղի «քաղցը», ապահովում է նեյրոնային կախվածություն, որը նմանապես գործարկվում է կոկայինից կամ կոճղասնկերից կախվածություն առաջանալու դեպքում»,- ասել է Մելբուրնի համալսարանի պրոֆեսոր Դերեկ Դենթոնը:

Նշվում է նաև, որ, օրինակ, նույն Բրիտանիայում, որտեղ շատ են առողջ ապրելակերպի կողմնակիցները, աղի օգտագործումը կազմում է օրական միջինը 8.6 գրամ, մինչդեռ մարդու համար բժիշկների կողմից սահմանված թույլատրելի նորման 6 գրամ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ