07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Բաղդասարյանը ընդգծել է

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին:

Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանության է արժանացրել “Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը` հավելելով, որ ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները:

Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ:

ԱԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Անվտանգության խորհրդի և նրա աշխատակազմի աշխատանքների առանձնահատկությունները, ուղղություններն ու նպատակները:

Արթուր Բաղդասարյանն ու Հանս Հորբախը քննարկել են նաև երկու երկրների միջև առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ