26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում կան ուժեր, որ կցանկանան՝ առաջնագծում կորուստներ ունենանք. ո՞ւմ է ակնարկում Իսագուլյանը

Նկատի ունենալով հակառակորդի կենդանի ուժի ու զինտեխնիկայի կուտակումները եւ տարբեր փորձագետների, այդ թվում նաեւ ռուս, հնչեցրած տեսակետները, թե Ադրբեջանը սպասում է ֆուտբոլի առաջնության ավարտին պատերազմ սանձազերծելու համար, Henaran.am– Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական  Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվել է, թե որքանով է իրական սադրանքի եւ արկածախնդրության հնրավորությունը:

«Շատերը ասում են՝  Ադրբեջանը սպասում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին, շատերը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Մենք երբեք չենք ասում , որ վտանգը նվազել է: Ադրբեջանում անցկացված զորահանդեսին էլ տեսանք, որ առաջնագծից տեխնիկայի տեղաշարժ դեպի թիկունք չի եղել: Սա էլ է մտահոգիչ»,- ի պատասխան ասել է Գառնիկ Իսագուլյանը՝ ընգծելով, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարեւոր է երկրի ներքին կայունությունը:

«Հիմա մի իրավիճակ է, որ Հայաստանում կան ուժեր, որ կցանկանան առաջնագծում որոշակի բան տեղի ունենա եւ մենք կորուստներ ունենանք»,-հայտարարել է գառնիկ Իսագուլյանը՝ հրաժարվելով որեւէ անուն նշել:

Իսագուլյանը նաեւ նշել է, թե դեպի Հայաստան շատ արժավանքներ են եղել՝ Լենկ Թեմուրի արշավանքից մինչեւ սելջուկ թուրքեր, բայց նրա խոսքով, երբեք Մայր Աթոռի վեհարանը չի գրավվել:

«Նախիջեւանում կաթողիկոսը խաչեր էր բաժանում զինվորներին եւ օրհնում, բայց վեհարանը գրավված է: մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք անում: Առաջին անգամ եմ տեսնում, որ հայը ուրախանա ուրիշ հայի դժբախտության վրա, ուրախանա, որ հարեւանին կարող է բռնեն, մի բան էլ ասի՝ քիչ է:  Երեւույթներ կան, որ ոմանց պատժելով ընդհանուր արժեհամակարգի նկատմամբ վերաբերմունք են առաջացնում»,ասել է Իսագուլյանը:

Նա շեշտել է, որ ցանկացած երեւոյթի դեմ պայքարելիս պետք է ամեն բան անել, որ արժեհամակարգը չտուժի, այլ պատժվի միայն մեղավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ