Մենք պետք է ստանանք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. Արփինե Հովհաննիսյան
ԸՕ-ը պետք է ընդունվի քաղաքական կոնսենսուսով՝ ներառականության եւ թափանցիկության պայմաններում:
Henaran.am -ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԸՕ փոփոխություներիի նախսգծի քննարկումներին։
Նա ասաց, որ ԸՕ փոփոխությունների հարցը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ, փաստաթուղթը ըստ Հովհաննիսյանի, պետք է միջազգային փորձաքննություն կանցնի: Այս դիրքրոշումը ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է հայտնել, ում հետ Հովհաննիսյանը հրավիրվել էր Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ քննարկվել են Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակն ու քաղաքական ուժերի մոտեցումները՝ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ:
«Մենք պետք է անցնենք այդ խողովակի միջով եւ ստանանք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Նրանք պատրաստակամ էին մինչեւ իրենց նստաշրջանը տրամադրել տեսակետ , երբ օրենսգիրքը պատրաստ կլինի՝ հիմնված քաղաքական կոնսենսուսի վրա, թափանցիկ պրոցեսով, ներառական, բոլոր կողմերի ներգրավվածությամբ» – շեշտեց Արփինե Հովհաննիսյանը եւ հիշեցրեց, որ հանձնաժողովը Հայաստանի ամենատարբեր օրենսդրական ակտերի եւ ԸՕ –երի վերաբերյալ մշտապես փորձագիտական կարծիք ու երաշխավորություն է ներկայացրել, ինչը ուղղորդող է եղել երկրի համար:
Հանձնաժողովի նախնական կարծիքն ստանալու հետ կապված այս փուլում էլ, որեւէ խնդիր ԱԺ փոխնախագահը չի տեսնում: Միայն բոլոր ընթացակարգերն ապահովելուց հետո, ըստ Հովհաննիսյանի՝ կարելի է խոսել արտահերթ ընտրությունների ժակետների վերաբերյալ։
«Վենետիկի հանձնաժողովն այս առումով հավատարիմ է իր դիրքորոշմանը, ըստ էության փաստելով, որ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն պետք է ունենա պատշաճ ժամանակ ընտրություններին մասնակցելու համար», – ասաց նա եւ հավելեց, որ Վենետիկի հանձնաժողովի չափանիշներով, ԸՕ ընդունումից հետո առնվազն մեկ տարի ժամկետ է հարկավոր ընտրություններին նախապատրաստվելու համար: «Սա չի նշանակում օրացուցային ժամկետ, բայց նաեւ չի նշանակում, որ այդ ժամեկտը կարող է կիսվել: ԸՕ փոփոխությունների հանձնաժողովն աշխատում է, որեւէ գործընթաց արհեստականորեն չի ձգձգվում, ոչ էլ արագացնում է: Այս պահին Հայաստանում չկա հրատապ ճգնաժամային իրավիճակ, որը կստիպի հապճեպ նախաձեռնել արտահերթ ընտրություններ» – եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, հաշվի առնելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, կարծիք էր հայտնել, թե ԸՕ-ը կարող է ընդունվել նաև առանց միջազգային փորձաքննություն։