”Եկեք մաղթենք, որ Հայաստանի հավաքականը լուծի իր առջեւ դրած խնդիրները”.Մինասյան
Ռուսաստանի դեմ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները իրականացնող Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
– Այս պահին դժվար է գնահատականներ տալ, քանի որ մեր ֆուտբոլիստները ֆունկցիոնալ այդքան էլ լավ վիճակում չեն: Այժմ միայն Հենրիխ Մխիթարյանն է ակտիվորեն խաղի մեջ:
– Ձեր հավաքականը բարդ խմբում է հայտնվել:
– Ես ոչինչ ասել չեմ կարող: Եկեք բոլորս ցանկանանք, որ հավաքականը կարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրները:
– Ինչի՞ հետ է կապված այն, որ ընկերական խաղերը լավ չեք խաղում:
– Դա միայն մեզ մոտ չէ: Գերմանիան եւ Անգլիան եւս այդքան լավ չեն հանդես գալիս ընկերական խաղերում:
– Մխիթարյանի փոխարինումը հարկադրվա՞ծ էր:
– Այո:
– Գո՞հ եք երկրպագուների աջակցությունից:
– Այո:
– Նոր մարզչի մասին ի՞նչ կասեք:
– Ոչինչ: