28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջին բացահայտումների արդյունքում բյուջետային մուտքերը բարձր տեմպով աճում են

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պաշտոնավարման 2 ամսվա ընթացքում հասցրել է բյուջետային մուտքերի բարձր աճ գրանցել։ Ընդ որում, աճը գրանցվել է ոչ այնքան հարկերի հավաքագրման, որքան ձեռնարկված հակակոռուպցիոն գործողությունների հաշվին։ Այս մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տարածած հաղորդագրությունում։

«Այժմ դիտարկենք մայիսի 8-ից մինչ օրս բացահայտված չարաշահումներն ու յուրացումները եւ գնահատենք դրանց ազդեցությունը պետական բյուջեի վրա։ 

58 բացահայտում 2 ամսում, գինը՝ 21 մլրդ դրամ

2018 թվականի մայիսից մինչ օրս ուժային, քննչական եւ հարկային մարմինների կողմից բացահայտվել է ընդհանուր առմամբ 58 չարաշահման դեպք, ավելի քան 21 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Այս ցուցակում են այնպիսի աղմկահարույց գործեր, ինչպիսիք են Երեւան սիթի առեւտրային ցանցը (7,2 մլրդ), «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության չարաշահումները (3,3 մլրդ), գյուղատնտեսության ոլորտում չարաշահումները (1,4 մլրդ), «Սպայկա» ընկերությունը (2 մլրդ) եւ այլն։ Այս ցանկում, սակայն, ներառված չեն այն բացահայտումները, որոնց հետ կապված պետությանը հասցված վնասի չափը դեռ հայտնի չէ (Մանվել Գրիգորյան, Վաչագան Ղազարյան, «Երեւան» հիմնադրամ եւ այլն)։

Նկատենք, որ վերոնշյալ 21 մլրդ դրամի մոտ 25 տոկոսը՝ 5 մլրդ դրամը, հունիսի 26-ի դրությամբ արդեն իսկ վերադարձվել է պետական գանձապետարան։

Հարկերի հավաքագրման աճ 1 ամսում, գինը՝ 2 մլրդ դրամ

2018 թվականի մայիս ամսվա ընթացքում փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը. պլանավորված 109 մլրդ դրամի փոխարեն՝ մայիսին միասնական գանձապետական հաշվին մուտք է եղել 111 մլրդ դրամ։ Այսինքն, ի հեճուկս փորձագետների այն կանխատեսմանը, թե «անցումային ժամանակահատվածում դիտվելու է հարկային մուտքերի նվազում», այսօր կարող ենք փաստել, որ արձանագրվել է 2 մլրդ դրամի աճ»։

Եվրամիության հայտարարությունը

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին եւս հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։

«Մենք տեսնում ենք առարկայական ապացույցներ, որ նոր կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին այդ հարցում։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը դեռեւս 5 տարի առաջ Հայաստանին 15 մլն եվրոի դրամական աջակցություն էր հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ստեղծել եւ ղեկավարում էր կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, որեւէ շոշափելի արդյունք այդպես էլ չգրանցեց։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ