10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Կապանի քաղաքապետի օրակարգում հրաժարական տալու հարցը չկար, բայց…

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել։

 Սա պայմանավորված է երեկ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի  հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպով, երբ հավաքվածները չթողեցին նրան ելույթ ունենալ։ Բնակիչներից մեկը հարց ուղղեց Աշոտ Հայրապետյանին, սակայն երբ նա փորձեց պատասխանել՝ սուլեցին:

«Դուք հանցագործ եք, ՀՀԿ-ի դրածոն եք, ձեր ռեժիմն անցյալում է»,- գոռում էր հարց տվողը: Ի վերջո խոսափողը Կապանի քաղաքապետի ձեռքից վերցրեց Նիկոլ Փաշինյանը, բայց քաղաքացիները  չէին հանդարտվում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Կապանի քաղաքապետը ասել էր, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա:  Համայնքապետարանից, սակայն տեղեկացրել են, որ վարչապետն է քաղաքապետին հորդորել՝ հեռանալ:

17.30-ին Կապանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրված՝ քաղաքապետի հրաժարականի օրակարգով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ