Ասա, որ Ելքն էլ է առաջարկել. Նաիրա Զոհրաբյանը անընդհատ հիշեցնում էր

ԸՕ փոփոխությունների հարցով խորհրդարանական հատուկ հանձնաժողովն այսօր քննարկել ԱԺ Ծառուկյան դաշինքի առաջարկները:
Դրանք հիմնականում համընկնում էին ԱԺ Ելք խմբակցության առաջարկներին, որոնք արդեն քննարկվել են հանձնաժողովում: Մասնավորապես, Ծառուկյան դաշինքն էլ առաջարկում է Հանրային հեռուստառադիոընկերության միջոցով կազմակերպել քաղաքական բանավեճեր, քարոզչական պայմաններ ապահովել զորամասերում:
Դաշինքի առաջարկները ներկայացնում էր պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Յուրաքանչյուր առաջարկից հետո Նաիրա Զոհրաբյանը չէր մոռանում գործընկերոջը հիշեցնել, որ նա շեշտի՝ առաջարկները համընկնում են Ելք-ի առաջարկներին:
«Ասա, որ Ելքն էլ է առաջարկել», -մի քանի անգամ գործընկերոջը հուշեց Նաիրա Զոհրաբյանը: