25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դիվանապետը պարզաբանում է Սուրբ Գեղարդից մաս նվիրելը

Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի: Այս մասին այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող « Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներին ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը: Ցուցարարները պնդում էին, որ այն վաճառվել է:

Լրագրողների հետ զրույցում իր հայտարարության վերաբերյալ պարզաբանում տալով՝ Մայր Աթոռի դիվանապետն ասաց. «Եկեղեցիների շփման պրակտիկայում գոյություն ունի մասունքների փոխանակման փորձառություն, մասունքներ մենք ունեցել ենք Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրաջանից, կաթոլիկ եկեղեցին առաքյալների մասունքներ է բերել, Նեապոլից Գրիգոր Լուսավորչի մասունքը բերվեց, այո, ռուս եկեղեցու պետի խնդրանքով Գեղարդից մի փոքրիկ հատված է նվիրվել: Սա իրականություն է»:

Հարցին, թե հոգևորականը ողջունո՞ւմ է այն, որ Գեղարդից կտոր է կոտրվել, վնասվել է այն, դիվանապետն ասաց. «Ոչ, չի կոտրվել, չի վնասվել»:
Անդրադառնալով նրան, թե այդ մասն ինչպես է հանվել, սրբազանն ասաց, որ պատկերավոր լեզվով չի կարող բացատրել, թե ինչպես է մասնատվել, նկարագրել չի կարող՝այդ մասնագիտական կարողությունը չունի:

«Դուք կարող եք առաջիկա առիթներից մեկում, երբ Գեղարդը երկրպագության կներկայացվի, մոտենալ երկրպագել և համոզվել»,-ասաց հոգևորականը:

Ցուցարարների հարցին, թե ով է Գեորգի Պոլտավչենկոն, ինչո՞ւ է տրվել այդ քաղաքապետին, հոգևորականն ասաց, որ ինքը չի պատասխանում ցուցարարներին:

Նշենք, որ  Գեորգի Պոլտավչենկոն Սանկտ Պետերբուրգի քաղաքապետն է:

Նշենք, որ աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա, սակայն դրանցից միայն մեկն է բնօրինակը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են:

Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ