Մենք ինչ-որ մեկի ընտանիքի հետևից չենք գնում. մեզ վրա պլան դրված չի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավում է, որ Ամուլսարի հանքի դեմ պայքարողների դիրքորոշումը չփոխվեց։ Այսօր Արենիում լրագրողների հարցերին ի պատասխան վարչապետը ասաց. «Ես իմ դիրքորոշումն արդեն հայտնեցի, պետք է քննարկենք և խնդրի էությունը պետք է հասկանանք։ Ես համաձայն չեմ, որ խնդրի էությունն առանց փաստերի վրա հիմնվելով հասկանալու, որևէ որոշման մասին խոսել։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ փաստերը պետք է լինեն անառարկելի և համոզիչ։
Վարչապետն անդրադարձավ նաև ՀՀ-ում իրավապահ մարմինների բացահայտումներին։
«Մենք ինչ-որ մեկի ընտանիքի հետևից կամ անհատի հետևից չենք գնում։ Մենք գնում ենք իրավապահ մարմինների ունեցած ահազանգերի, դիմումների և օպերատիվ տեղեկատվության հետքերով։ Մեզ վրա պլան չի դրված, որ այսքան բացահայտում պետք է անենք, խնդիրն այլ կերպ է դրված։ Երկրում պետք է լինի օրինականություն և իրավապահ մարմինները պետք է արդյունավետ աշխատեն։
Խոսելով սահմանում իրավիճակի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կա որոշակի քաղաքական և ռազմաքաղաքական լարվածություն և իրավիճակը չպետք է ոչ թերագնահատել, ոչ էլ՝ գերագնահատել։