13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չենք բացառում, որ ցանկացած րոպեի կարող է պատերազմ լինել. ՊՆ խոսնակ

 «Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Նախիջևանում ադրբեջանական բանակի գործողություններին, ասաց, որ  հայկական կողմի արձագանքը խուճապ համարել չի կարելի, սակայն անհանգստություն կա, և դա բնական է, մանավանդ զինվորականների շրջանում, քանի որ նրանք պետք է պատրաստ լինեն։

Սահմանների երկու կողմից էլ ուժերն ու միջոցները խիտ դասավորված են, և ըստ ՊՆ խոսնակի՝ նախարարությունը պետք է պատրաստ լինի ամեն օր, ամեն ժամ։ Սակայն Հովհաննիսյանի կարծիքով՝ չի կարելի ասել, թե լարվածությունը տարբերվում է մեկ ամիս առաջ եղածից։

Ճշտող հարցին՝ չե՞ք բացառում, որ պատերազմ կարող է սկսվել առաջիկա մեկ տարվում, Հովհաննիսյանը պատասխանեց․«Չենք բացառում, որ ցանկացած րոպեի կարող է լինել»։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ