08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ու պանթեոն այցելած հազարավոր երկրապահների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետի հիշատակին:

Ծաղիկներ են դրվել նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի, ԵԿՄ վարչության նախագահի, երկրապահների և բազմաթիվ երևանցիների հետ միասին, հետևել է պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանն ու դրան հաջորդած ցուցադրական ելույթներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ