27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ խմբակցությունները կարծում են, որ ԸՕ փոփոխությունների մեկ փաստաթուղթ պետք է ներկայացնել

Կառավարությանն առընթեր ընտրական փոփոխությունների  հանձնաժողովը հաջորդ նիստից կմիանա ԱԺ ԸՕ փոփոխությունների հարցով հատուկ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստին տեղեկացրեց ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր, նիստը վարող Նաիրա Զոհրաբյանը։ Հաջորդ նիստին ներկա կլինի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նաիրա Զոհրաբյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք անհրաժեշտություն կա 2 հանձնսժողովները միավորելու։ ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը ասաց, որ կառավարությանն առաջարկվել է 4 խմբակցություններ գումարած կառավարության ներկայացուցիչներ ֆորմատը. «Կարծում ենք դա միակ ֆորմատն է»։ Արմեն Ռուստամյանը խնդիրը սկզբունքային համարեց. «Սկզբունքային հարցը հետեւյալն է, գնում ենք մեկ նախագծով, թե 2, մեր կարծիքով՝ պետք է լինի մեկ նախագիծ, եթե կառավարությունը առանձին է ուզում գնալ, կունենանք տարբեր նախագծեր, էդ ճանապարհը ճիշտ չէ, պետք է հասկանալ, թե որոշումը ինչ մակարդակով է կայանում», – ասաց Ռուստամյանը։

ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ ԸՕ քաղաքական փաստաթուղթ է եւ պետք է ընդունել քաղաքական կոնսենսուսով. «Նախորդ օրենսգրքի ժամանակ հնարավորություն կար ամբողջությամբ ընդունել քաղաքական մեծամասնության կողմից, բայց կառավարությունը ձեւավորեց ձեւաչափ քաղաքական կոնսենսուսով», – նկատեց Վիգեն Սարգսյանը եւ հավելեց, որ մասնագիտական հանձնաժողովը պետք է նախագիծ պատրաստի քաղաքական պատվերով։ Վիգեն Սարգսյանը նաեւ նշեց. «Չեն կարող 4 ֆրակցիաները հանդիպել հենց այնպես, ընդ որում՝ հանգստյան օրով»։

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն էլ շեշտեց 1 ձայնով հանդես եկող 4 խմբակցություններ գումարած կառավարության եռյակ ձեւաչափի կարեւորությունը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ