30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

15 տարեկանից պետք է դիմել գինեկոլոգին

Ծնելիության խնդիրը ռազմավարական է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը խոսեց ծնելիության , մայրության և երեխաների առողջության պահպանման առողջապահական խնդիրների վերաբերյալ:

Մայրության և երեխաների առողջության պահպանումը , ինչպես նաև ծննդօգնությունը, այդ թվում  կեսարյան հատումը Հայաստանում  անվճար է:

Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ իրականացվում է ծրագիր, որ 15 տարեկան աղջիկները անցնում են  ախտաբանական հետազոտություն և պատրաստվում հետագա մայրությանը: Աղջիկներին զուգաեռ 14-15 տարեկան տղաների շրջանում նույնպես կատարվում են հետազոտություններ, որպեսզի ապագայում նրանք դառնան առողջ տղամարդիկ, չունենան ախտաբանական շեղումներ և ծնվեն առողջ երեխաներ:

Գինեկոլոգը խորհուրդ է տալիս` գոնե տարին մեկ անգամ դիմել տարածքային պոլիկլինիկա.” Կարևորում ենք, որ  տարին մեկ անգամ պրակտիկորեն առողջ կինը դիմի  տարածքային պոլիկլինիկա` կանաց կոնսուլտացիա և անցնի հետազոտություն: Հայաստանում կանայք չեն կարևորում իրենց առողջությունը և միայն խնդիր ունենալու դեպքում են դիմում բժշկի”,-նշեց Գայանե Ավագյանը:

Ավագյանը հավելեց, որ առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում, որ հղիները ժամանակին ստուգումներ անցնեն: Նախածննդյան հսկողությունում ներգրավված են հղիների շուրջ 98 տոկոսը: Այս հանգամանքը նպաստել է մայրական և մահացության ցուցանիշի իջեցմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ