Հերքում է
Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, Արտյոմ Կանևսկոյի համար։
Ըստ շրջանառվող լուրերի քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը։
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ եմ անում լրատվամիջոցներին չճշգրտված տեղեկատվություն չտարածել։ Բացի այդ նշեմ, որ իմ ծառայողական գործունեության ընթացքում որևէ անձի կեղծ անձնագիր չեմ տրամադրել և կեղծ անձնագրի տրամադրմանը չեմ օժանդակել։ Ֆեյսբուքյան հանրագրում նման գրառմամբ է հանդես ելկել Անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը: