30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀՇ-ի հայտարարությունը

2014թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումն Ուկրաինայի տարածքում զինված ուժերի օգտագործման վերաբերյալ՝ այդպիսով նրան լիազորելով ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի տարածքում: 

Չնայած միջազգային հանրության ջանքերին` ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, Ռուսաստանի կողմից հնչող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ ռազմական գործողությունների ծավալման վտանգն առկա է ցանկացած պահի: 

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ, կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին՝ հարգել միջազգային բոլոր պայմանագրերն ու պարտավորությունները և զերծ մնալ այլ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերից: 

Միաժամանակ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր լռությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բարեկամ ժողովրդի դեմ ուժի կիրառման սպառնալիք ներկայացնելու փաստի կապակցությամբ: Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է հստակ դիրքորոշում հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ` դատապարտելով ինքնիշխան պետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Ուկրաինայի բարեկամ ժողովրդին` սեփական ընտրության և ազատության համար մղվող պայքարում: 

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ