06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թիմի մի անդամին շարքից հանելը չի կարող կասեցնել ողջ գործընթացը. ՀՔԾ պետ

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, լրագրողների հարցերին պատասխանելիս, ասաց, որ Սեյրան Օհանյանը մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա:

Դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը եղել է Միքայել Հարությունյանի անմիջական ենթական և հիմա, երբ զինված ուժերի նախկին ղեկավարին այդպիսի լուրջ մեղադրանք է առաջադրվել, ինչպե՞ս կարող է Սեյրան Օհանյանը տեղյակ չլինել այդ ամենից, և ընդամենը որպես վկա մնալ, Խաչատրյանը պատասխանեց, որ այս պահին չի ցանկանում նախաքննության գաղտնիքը հարպարակել և խոսել իրենց հետագա քայլերի մասին:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության ծանուցագիր ուղարկելուն վերջինս նշեց, որ  իրենք տեղյակ են, որ  Ռոբերտ Քոչարյանը բացակայում է երկրից, բայց ծանուցագիրը ուղարկվել է և առաջարկեց հենց Քոչարյանի գրասենյակից ճշտել  ծանուցագիրը հասել է  թե՝ ոչ. «Այս պահին Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա»,-շեշտեց ՀՔԾ պետը:

Նա նշեց նաև, որ հարցաքննության են  հրավիրվելու  բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված:

Հարցին, արդյո՞ք Խաչատրյանը  որևէ մտավախություն չունի իր և իր ընտանիքի ավտնագության հետ կապված, և սպառնալից կամ նախազգուշացնող զանգեր չի՞ ստացել գործին ընթացք չտալու համար,  վերջինս պատասխանեց. «Եթե ամբողջ թիմը ազնիվ է և ուղղված է կոռուպցիան արմատախիլ անելուն և հանցագործությունների բացահայտմանը, ապա թիմի մի անդամին շարքից հանելը չի կարող կասեցնել ողջ գործընթացը: Ես նման զանգեր չեմ կարող ստանալ»,-ավելացրեց նա:

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ.-ին միջնորդություն է ներկայացվել դատարան: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է: Մ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ