Հիասթափված եւ խիստ վրդովված, Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/
-Հիասթափված և խիստ վրդոված- Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Այսօր բավականին հասթափված և վրդոված եմ մեր Վարչապետի թեժ գծի անարդյունավետ աշխատանքից և Վարչապետի ապարատին կից գործող մի շարք գերատեսչությունների աշխատանքային գործունեությունից, քանզի հեռախոսահամարներին չպատասխանելով,որոշներն էլ խնդիրը գցելով մյուս կառույցի պատասխանատվության տակ, դեռևս չեն գիտակցել իրենց օրենքով վերապահված լիազորություններն ու վերասկողական գործընթացը: Ցավում եմ, որ այն ինչ մի ժամանակ քննադատում էինք ու համազգային պայքարում դրա վերացման դեմ, այսօր այն նորից գործածության մեջ է ու ավելի է ամրապնդվում, ինչը շատ սխալ է: Հարգելի պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեզ՝ իրար վրա գցելու անընդունելի սովորույթը, անպատասխանատու վերաբերմունքը, ոչ օպերատիվ գործելաոճը և խնդրով չզբաղվելը թողնել անցյալում, հրահանգավորեք, որ հեառախոսահամարները պատասխանելու և հարցը լսելու ու լուծումներ տալու համար են և ցանկացած անձ, ով ստանձնել է պատասխանատվություն և պաշտոն, պետք է հավատարիմ լինի իր սկզբունքներին, իսկ կառույցներն էլ պետք է վերջապես սկսեն ԱՇԽԱՏԵԼ: Գրում է օգտատեր Սյուզաննա Չիլինգարյանը: