Նադեժդա Սարգսյանի մահվան բոթով ուրախացած ու տգիտության պսիխոզից դեռ դուրս չեկածներին
Նադեժդա Սարգսյանի մահվան բոթով էդքան ուրախացած ու տգիտության պսիխոզից դեռ դուրս չեկած մի քանի փառչակների ուզում եմ մի բան հիշեցնել: Նախ մահացողը մարդ է ու էդ մարդը ինչ որ մեկի ծնողն է, հարազատը, բարեկամը: Անգամ ամենավատ մարդու հետևից խոսելը տականքություն է , բայց դուք էնքան անմակարդակ եք, որ մահացողի հետևից էլ եք խոսում: Եվ հետո, ինչ է նշանակում «Մահացել է Նադեժդա Սարգսյանը, ևս մի Սարգսյան հեռացավ, բոլոր Սարգսյանները պետք է հեռանան»: Մարմնի ո՞ր մասով եք մտածում՝ նման բան գրելով: Օրինակ՝ Սոս Սարգսյանի ընտանիքի անդամներին կարո՞ղ եք «ОТЧЕТ» տալ: Էդ կարգի վառված չի կարելի լինել: Նայեք ձեր ներքին ճիճուն ձեզ չուտի: Գրում է օգտատեր “G Yan”-ը: