25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւր մնաց Դավիթ Տոնոյանի լավատեսությունը. Իրավունք

Նախօրեին ուշագրավ տեղեկատվությամբ հանդես եկավ ԳԳ պաշտպանու­թյան նախարարի մսւմուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Այսպես, ել­նելով այն հանգամանքից, որ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ի առավոտյան ադր­բեջանական ԶՈւ-ն հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել է դիրքային ամրապնդման ինժեներական աշխա­տանքներ իրականացնել Ա.Հովհաննիսյանի փոխանցմամբ. «Ի պատասխան Հայաստանի ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել եւ հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթեւ (անն­շան) վիրավորում է ստացել 41 ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»: Այնուհետեւ, Ա. Հովհաննիսյանը հրապա­րակեց նաեւ տեսանյութ՝ նշելով. «Ադրբեջանական դիրքը այրվում է»:

Եթե ՀՀ պաշտպանության նա­խարարի մամուլի քարտուղա­րի տեղեկացրածը մեկին մեկ համապատասխանում է իրողությանը, միայն մեկ բան կարող ենք ասել՝ կեցցե Հայաստանի ԶՈւ-ն, որ այսպի­սի ռեալ քայլեր է կատարել վերջին ժամանակներս առանց այդ էլ լկտի­ացած հակառակորդին էլ ավել լկտի­անալ թույլ չտալու համար: Բայց սրանով հանդերձ էլ որոշ հարցեր մնում են:

Այսպես, հիշեցնենք, որ Նւսխիջեւանից Հայաստանի սահմանների ուղղությամբ չեզոք տարածքներում ադրբեջանական ուժերը դիրքերի առաջ բերում եւ «դիրքային ամ­րապնդման ինժեներական աշխա­տանքներ» սկսել էին իրականացնել դեռ մայիսի կեսերից: Արդյունքում, մասնավորապես՜ Արենի գյուղի հատվածում ազերիների հենակե­տերն այսօր գտնվում են գյուղից եւ Երեւան-Մեղրի մայրուղուց «մի քանի հարյուր մետրից մինչեւ մի քանի կի­լոմետր հեռավորության վրա», ինչ­պես որ մեզ տեղեկացրել էին ՀՀ ՊՆ-ից:           

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ