23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպե՞ս ունենալ անշրջելի վերափոխում

Առաջին հանրապետության անկումից հետո այդ պետւթյան ներքին իրադարձությունները զննած քաղաքագետները եկան այն եզրակացության, որ հայ ժողովուրդն, օտարի լծի տակ երկար մնալով, արժեքային դեգրադացիայի է ենթարկվել, և կարիք կա ժողովրդի մտածողության արմատական վերափոխման՝ ազատվելու համար ձեռքբերովի հատկանիշներից, որոնք խանգարում են կարգավորված պետության կայացմանը:
Խորհրդային շրջանում այս կարևոր հարցը չքննարկվեց:

Երրորդ հանրապետության ժամանակ անցում կատարվեց կապիտալիզմին, իսկ այդ անցումը ցնցումաբեր է, ու եթե ժողովուրդը մինչ այդ խաթարված արժեհամակարգ ունի, ապա խաթարումն ուժգնանում է, ստորին կրքերի հրաբուխ է լինում, և լինում է այն, ինչ կար մարտ ամսին:

Արժեհամակարգային նման համահասարակական խաթարումի առկայության դեպքում անգամ ամենալավ մտածված հեղափոխությունը, ամենաիդեալական նոր իշխանությունը մեծ խնդիրներ կունենա, քանի որ սոսկալիորեն դժվար է պահանջված ժամկետում վերափոխել մի ողջ ժողովրդի՝ դարերի ընթացքում խաթարված, մտածությունը: Եվ որպես կանոն, հինը, խաթարված մտածողությունը ժամանակի ընթացքում հաղթող են դուրս գալիս՝ խժռելով հեղափոխության եռանդը: Վկան՝ Հայոց համազգային շարժման հետ պատահածը:

Նման իրավիճակների հաղթահարման միջազգային փորձն ուսումնասիրելով՝ հանդիպել եմ հաջողությամբ քննություն բռնած մի մոտեցման՝

ա) ի հայտ է գալիս նախաձեռնող խումբ,

բ) մշակվում է ապագա պետւթյան տեսլականը, որը բխում է ժողովրդի պատմությունից և հաշվի է առնում առկա աշխարհի իրողությունները,

գ) մշակվում է ապագա պետության մանրակերտը, դրա հիման վրա մշակվում են ինքնուրույն գործող կառույցի՝ Համայնքի ներքին օրենքները,

դ) ներգրավվում են կառույցի մեջ մարդիկ, ովքեր ունեն որոշակի բարոյական հատկանիշներ և ընդունում են կառույցի կանոնները,

ե) կառույցը հղկվում է, ընդլայնվում է՝ ունենալով պետական կառավարման գրեթե բոլոր ֆունկցիաները՝ մշակույթ, կրթություն, բիզնես-տնտեսություն, իրավական և սոցիալական աջակցություն և այլն, մի խոսքով՝ այն ամենը, ինչ լինելու է ապագա մեծ պետության ներսում,

զ) կառույցի ներսում գործում է ներքին արդարությունը, հիերարխիայով բարձրանում են միայն արժանավորները,

է) ժամանակի ընթացքում կառույցի ներսում ի հայտ է գալիս արդյունավետ, հոգեպես զարգացած կառավարողների շերտ,

ը) լինելով մարդու համար իդեալականին մոտ միջավայր՝ կառուցը հմայում-ներգրավում է նորանոր անդամների,

թ) որոշակի ընդլայնումից հետո կառույցը սկսում է որոշ չափով կուլտուրա թելադրել իրականությանը,

ժ) կառույցը դառնում է ցանցային՝ բաժանմունքներ ունենալով բոլոր քաղաքներում և գյուղերում,

ի) էլ ավելի ընդլայնվելով՝ կառույցը ներգրավում է ժողովրդի բարոյական-ինտելեկտուալ այլ շերտերի ներկայացուցիչների ևս,

լ) կառույցը ներգրավվում է հասարակա-քաղաքական գործընթացներին՝ նպատակ ունենալով համանման նախաձեռնությունների հետ մաս կազմել իշխանությանը,

խ) իշխանության անցնելով՝ կառույցը, ունենալով բոլոր ոլորտներում կառավարողների փորձություն անցած շերտ, ունենալով նոր ձևով ապրելուն սովոր, բոլոր բնակավայրերում առկա, բազմահազար աջակից-անդամներ, կարողանում է կարճ ժամանակում ողջ ժողովրդին ներառել նոր ապրելաձի, նոր մտածողության մեջ:

 Արծրուն Պեպանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ