Տնտեսվարողներն՝ ընդդեմ հարկային օրենսգրքի փոփոխության
Այսօրվանից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որն ըստ տնտեսվարողների, լուրջ վնաս կհասցնի փոքր ու միջին բիզնեսին:
Աղանդերային պանիրների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Սեյ Չիզ» ՍՊԸ-ն, խանութի հարևանությամբ ունի նաև հանրային սննդի կետ, հանրային սննդի ոլորտի հարկման համակարգում փոփոխություններից հետո խանութը, հարկվելու է շրջանառության 20 տոկոսի դրույքաչափով.
«Հանրային կետը, որը ծառայում էր որպես օգնություն, հիմա դառնում է մեզ համար բեռ»,- նշում է «Սեյ չիզ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Սարգսյանը:
«Դրա դեմ բոլորս պայքարում էինք, որ չլինեն նման փոխկապակցություններ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում անցած շաբաթվա վերջում քննարկել են փոքր և միջին բիզնեսում առկա խնդիրները.
«Կստեղծվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից ՓՄՁ խորհուրդ»,- ասում է ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:
Նրա խոսքով , եթե խնդիրներն այս տարբերակով լուծում չստանան, ապա դրանք կքննարկվեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից ստեղծվող ՓՄՁ զարգացման խորհրդում:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է «ՍԵյ Չիզի» խնդրից, ՓՄՁ շահերի պաշտպանները բարձրաձայնել են նաև այդ հարցը.
«Մերժում չեղավ, պիտի քննարկվի, ինձ թվում է առաջին հարցերից մեկը կլինի էդ խորհրդում, ինձ թվում է լուծումը կգտնվի և կներկայացվի կառավարությանը»: