Ազգային փոքրամասնությունների պահանջը՝ ընդգրկվել ԸՕ բարեփոխումների հանձնաժողովում
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր քննարկել է ազգային փոքրամասնությունների հետ կապված ԸՕ կարգավորումները:
Հանդիպմանը ներկա Ասորական ֆեդերացիայի նախագահ Մելինե Գասպարյանը առաջարկել հանձնաժողովում ընդգրկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կամ հանձնաժողովին առընթեր ստեղծել շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ:
Ի պատասխան հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասել է, որ Ընտրական օրենսգրքի շահագրգիռ կողմը բոլորն են: Նա նշել է, որ տարբեր ուղղություններով՝ ՏԻՄ, ազգային փոքրամասնություններ, հաշմանդամություն ունեցող մարդիկ և այլն, քննարկումների ժամանակ հրավիրվում են շահագրգիռ կազմակերպությունները, իսկ հանձնաժողովն ամփոփում է այդ քննարկումները:
Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովն էլ նշել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունները միշտ իրենց լավ են զգացել եւ որեւէ խտրականության չեն ենթարկվել: «Ես դա ընդունում եմ իմ անձի վրա», -նշել է նաեւ: Քրդական ազգային խորհրդի նախագահն ասել է, որ քրդական համայնքի ներկայացուցիչները գորոծղ խորհրդարանում բարձրացրել են համայանքին առնչվող տարբեր հարցեր՝ մշակույթից մինչեւ կրթություն ու լեզվի պահպանություն:
Նա առաջարկել է, որ ազգային փոքրամասնությունները խորհրդարան գնան իշխանական կուսակցության մանդատով: «Մենք մեր հարցրեը բարձրացնում ենք իշխանության մակարդակով, որ լուծում ստանան, ազգային փոքրամասնության ներկայացուցիչը չպետք է լինի ըննդդիմադիր: Պետք է սահմանել, որ հենց իշխանությանն է տրվում այդ տեղերը »,-ասել է նա: Դանիել Իոանսիյանն արձագանքել է. «Սահմանադրությանը չի բռնի, օրինակ ազգային փոքրամասնության մի ներկայացուցիչ էլ ուզում է, որ ընդդիմությունն ընտրվի»: